Արսենալը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

d

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները մեկնարկել են երեքշաբթի՝ մարտի 4-ին։

Հանդիպումներից մեկում ՊՍՎ-ին հյուրեր էր գնացել «Արսենալը»։

Միկել Արտետայի թիմը շատ հաջող անցկացրեց հանդիպումը՝ հաղթելով 7-1 հաշվով։

Հետաքրքիր է, որ «Արսենալը» դարձավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը փլեյ-օֆֆի հանդիպմանը նվազագույնը 7 գոլ է խփել մրցակցի հարկի տակ:

--00—ՍՊ