Բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքն ու մեքենան․ արգելափակվածներին դուրս են բերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ղղ

Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։
 

--00—ՍՊ