Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համագործակցել՝ ամրապնդելով էներգետիկ կապերը․ Բայրաքթար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

դ

Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ համատեղ նախագիծը կլինի Նախիջևանից Թուրքիային կապող էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը․

«Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Բաքու–Թբիլիսի–Էրզրում և TANAP խողովակաշարային նախագծերի շնորհիվ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կարևոր դեր է խաղում նավթի համաշխարհային մատակարարումներում և դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումներում», - հայտարարել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ երկու երկրների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում էներգետիկ կապերով․ «Մեր հաջորդ համատեղ նախագիծը կլինի Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի փոխանցման գիծը», - ասել է Բայրաքթարը:


 

--00—ՍՊ