ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Մարտի 5-ին, ժամը 12։19-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել է խոտածածկույթ։
--00—ՍՊ