Կապանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_08-50-04

Մարտի 5-ին, ժամը 22:49-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ հրդեհի բռնկման վտանգ չի նկատվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00—ՅՄ