ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։
Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական գիտելիքների մասին՝ Ծառայության պետը հույս է հայտնել, որ կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը համակարգի բարեփոխման տեսլականի ուղղությամբ։
Նորանշանակ տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և հաստատել իր պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների ճանապարհը՝ ի շահ Ծառայության և պետության։
Այնուհետև Ծովինար Թադևոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անձնակազմի հետ։
--00--ԱՀ