Գերիներին տանջամահ են անում, բա վարչապետի աթոռին նստածից չպահանջենք, ումի՞ց պահանջենք․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Հայրենասեր հայերին պետք է, որպեսզի պարոն Վարդանյանը ողջ ու առողջ վերադառնա Բաքվից, լավ կլինի, որ նա դադարեցնի հացադուլը։ Ես հասկանում եմ, որ պետությունը ոչինչ չի անում և նա ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործում, բայց մեզ պետք է, որ բոլորը ողջ վերադառնան հայրենիք։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Այդ մարդկանց տանջամահ են անում։ Եթե վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի պահանջ, բա ումից պետք է լինի։ Այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, ոնց ուզում են՝ թող բերեն, դա իրենց խնդիրն է։ Ընդդիմությունն այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է՝ միջազգային կապեր, այդ թվում՝ ակցիաներ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ