Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

481897582-1058360679668650-4336894799097995283-n

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 4-ին ներկա է գտնվել Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ ելույթի ընթացքում նախագահ Թրամփն անդրադարձել է իր վարչակազմի պաշտոնավարման մեկ ամսում կատարված աշխատանքներին և ամերիկյան երազանքի իր տեսլականին։

--00—ՅՄ