Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

.

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք կոտ մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով 3-րդ հարկում գտնվող դասաաններից մեկի պատուհանից ընկել է: 

Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային, ապա տեղափոխել հիվանդանոց: 
 
Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:

--00--ԱՀ