Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ս

Եվրամիությունն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում  ուժի միջոցով, ուստի մտադիր է զինել համայնքի երկրներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ արտակարգ գագաթնաժողովին։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն ուժի միջոցով, այդ  պատճառով ես այսօր ԵՄ ղեկավարներին կներկայացնեմ ԵՄ վերազինման ծրագիրը, որը կտրամադրի 800 միլիարդ եվրոյի ներդրումներ պաշտպանության բնագավառում», - ասել է նա:

Գագաթնաժողովից առաջ ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ «Վերազինել Եվրոպան» ծրագիրը կլինի քննարկման գլխավոր թեմաներից մեկը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային Բրյուսելում եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարներին իրենց աջակցության և Կիևի կողքին մնալու համար։ 

Իսկ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ այս գագաթնաժողովը շատ կարևոր է Եվրոպայի անվտանգության կառուցման համար։


--00--ԱՀ