ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Սա ստախոսների իշխանություն է, երբ տարբեր ջանքերի շնորհիվ գերիներ են վերադառնում, նրանք իրենց են վերագրում, երբ չեն վերադառնում, ասում են՝ անում ենք ամեն բան, բայց արդյունք չկա։ Ես կարեկցում եմ նրանց, ովքեր հավատում են այդ խոսքերին։ Այս մասին հայտարարել է արդեն վեցերորդ օրը հացադուլ անող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Այնպիսի հայտարարություններ են անում, որի հետևանքով Ռուբեն Վարդանյանի վրա հատորներ են ավելանում, ադրբեջանցի դատախազը հղում է անում Հայաստանի վարչապետին։ Ամո'թ ձեզ բոլորիդ, չեք ամաչում, դուք միայն ձվածեղ եք սարքում, իսկ Բաքվում հայորդիներ են դատվում»,- ասել է Թանդիլյանը։
Մանրանասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ