ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Իրավապաշտպնա Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ակնհայտ քաղաքական պատճառով ձերբակալված Արամ Գասպարյանի (Չիկոյի) գործով դատարանը քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի. բանտային կալանքի փոխարեն կիրառեվեց տնայինը։
Իհարկե սա վատ տարբերակ է, քանի որ նույնպես ենթադրում անազատություն։ Այնուհանդերձ այն վատագույնը չէ։
Ապրի՛ պաշտպան Aram Vardevanyan-ը։»
Նշենք, որ քիչ առաջ հայտնի էր դարձել, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։ Այդ մասին հայտնել էր Para TV-ն։ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ անկանխատեսելի շրջադարձ․ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։
--00—ԱՊ