Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

309598

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ մարտի 14-ի հրամանով, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Մկրտչյանը մինչ այս զբաղեցնում էր ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնը։

--00—ՅՄ