Մարդիկ զզվում են ձեզնից, երկիրը քանդեցիք, ճվճվում եք, թե Բաքվի պահանջները չե՞ք ընդունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

Կրիտիկական իրավիճակում ենք, Բաքուն Հայաստանի հարավն է ուզում, նրանց ճանապարհ պետք չէ, դրա համար նրանք, ապատեղեկատվություն տարածելով, վախեր են գեներացնում Հայաստանում: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:  

«Այսպիսի զզվանք ու զայրույթ ոչ մի իշխանության ժամանակ չի եղել: Ինչների՞դ վրա եք ուրախացել, Բաքվի բոլոր պահանջներին համաձայնվել եք, ճվճվում եք` իբրև թե կետերը համաձայնեցրել եք»,-ընդգծեց Աբովյանը:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմից նախաձեռնված թալանը հետ բերելու գործընթացին, Աբովյանը ընդգծեց, որ իշխանությունը բրենդային հագուստով, թանկարժեք ժամացուցներով խոսում է թալանը հետ բերելուց, բաց ժողովուդը հիմար չէ, հասկանում է, որ նման բան չկա:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ