ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 տան հարևանությամբ գտնվող անասնագոմի տանիքի հատվածում առաջացած կրակը, ապա մարել այն։
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարերի մի մասը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ