ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի, Արարատի, նաեւ Երեւանի ծայրամասերում գործող տասնյակ գազալցակայաններ են վերջին շրջանում փակվել։ Փաշինյանի իշխանությունը հերթական հարկային տեռորն է սկսել, գուցե նաեւ շուկայի վերաձեւումը։ Իրավապահ համակարգն այցելում է եւ «պլոմբում» ԱԳԼՃԿ-ները։
Տեղեկություն ստացանք, որ Արմավիրում օրերս փակվել են հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյին պատկանող մեկ տասնյակից ավելի գազալցակայաններ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, դրանք Արմավիրում շատ լավ էին աշխատում` ամենաշատ «հերթերը» Նովոյի գազալցակայաններում էին։
Փակվել են նաեւ Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլիկ Կարապետյանի գազալցակայանները, մեկը՝ Նորագավիթում, մյուսը՝ Ներքին Չարբախում, մի քանիսն էլ՝ Հյուսիս-Հարավ մայրուղուն կից տարածքում։ Ներքին Չարբախի գազալցակայանի վերաբերյալ տարածքի բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ վերջերս դա Վիլիկ Կարապետյանից անցել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ