Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ Սրբազան պայքարի երիտասարդները ակցիա կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ԴԴ

Վաղը` 18.03.2025-ին, ժամը 18:00-ից Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում #Սրբազան_պայքար-ի երիտասարդների նախաձեռնությունը՝ #ՉեմՎստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Այդ մասին հայտնում է «Սրբազան պայքար» շարժումը․

Անհնազանդության այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս, որ այլևս ՉԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ այս իշխանություններին։

 Սիմվոլիկ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել։

Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը 👇🏻
Մոտենալ #ՉեմՎստահում ստենդին
Վերցնել խորհրդանշանական քվեաթերթիկը
Քվեարկել
Գցել համապատասխան արկղի մեջ
Ցանկության դեպքում վերցնել #ՉեմՎստահում սթիքեր (ինքնակպչուն) և փակցնել որևէ տեսանելի վայրում։

Միացե՛ք՝ ցո՛ւյց տանք մեր անվստահությունը։

#ՀանունՀայրենիքի

Հաջորդող օրերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ