ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել երկու քաղաքացու, որոնցից մեկը՝ մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վիրավապահները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, հագուստ։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ՍՊ