Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ծանրորդի կոչման հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ԳԳ

Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ծանրորդ, հաղորդում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

EWF-ն ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնության բացման արարողությանն առաջին անգամ կհանձնի AIPS Europe RISING STAR մրցանակը:

19-ամյա Գրիգորյանը նախորդ տարի դարձել էր մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

--00—ՍՊ