Գրիգորյանը քննարկել է Հայաստանում «Վիզ էյր»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

սս

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով»,-նշված է հաղորդագրությունում։

--00—ՍՊ