Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյում, Մալթայում դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ԱԱ

Նախագահ Խաչատւուրյանի հրամանագրերի համաձայն՝ Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնում․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»։

--00—ՍՊ