Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ՅՅ

Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ առայժմ Կրեմլում սպասում են առաջնորդների հեռախոսազրույցին, որը պետք է տեղի ունենա երեքշաբթի: 

Պեսկովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների նոր զրույցը կարևոր քայլ է, որը երանգ է հաղորդում երկկողմ հարաբերությունների վերակենդանացմանը:

--00—ՍՊ