ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ և մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանների կատարումից հետո։
Թուրքական կողմից նշել են, թե խոսքը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
--00—ՍՊ