Ինձ հանձնվել է Միջին Արևելքի պատասխանատվությունը․ ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամը՝ Արամ Ա Հայրապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ՍՍ
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունուն, որը, վերադառնալով Հայաստանից, այցելել էր Մայրավանք՝ ստանալու Նորին Սրբության օրհնությունը։
 
Բագրատունին Նորին Սրբությանը հայտնել է, որ Բյուրոյի նորընտիր կազմում իրեն հանձնվել է Միջին Արևելքի պատասխանատվությունը։ Նա Բյուրոյի անունից հատուկ շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին, որը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի բացման նիստին հայրապետական օրհնության խոսք էր հղել։
 
Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նրա ընտրությունը և բարձր գնահատանք հայտնել Լիբանանի հայ համայնքի կյանքում նրա երկար տարիների ծառայության համար, հատկապես կրթական, համայնքային, քաղաքական ու կուսակցական ոլորտներում։ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ նա վերանորոգ նվիրումով շարունակելու է իր ազգային ծառայությունը՝ առավել լայն շրջանակներում, հատկապես մեր համայնքների համար լուրջ մարտահրավերներով պայմանավորված այս ժամանակներում։

--00—ՍՊ