ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը հերքել է մարտին իր համերգները չեղարկելու մասին լուրերը։ Ավելի վաղ Մաշ Տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Պետրոսյանն իբր առողջական վիճակի պատճառով չեղարկել է ելույթները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել էր Մոսկվայում։ Նրա մոտ ախտորոշվել էր աղեստամոքսային արյունահոսություն։
--00—ՍՊ