Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 439-ի. ավելի քան 170-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման երկրորդ օրը իսրայելական ռազմական օդանավերը շարունակել են ռմբակոծությունները Գազայի տարբեր շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 439-ի, կան հարյուրավոր վիրավորներ: Միայն մարտի 19-ի լուսադեմին զոհվել է 14 մարդ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ ընդգծելով, որ իսրայելական ուժերը ներխուժել են Արևմտյան ափի Ռամալլայից հյուսիս գտնվող Սիլվադ քաղաքը և խուզարկույթյուններ կատարել մի քանի տներում: Նրանք ներխուժել են  նաև Սալֆիթ նահանգի Ֆարխա գյուղ, հարձակվել քաղաքացիների տների վրա, բռնության են ենթարկել բնակիչներին և կալանավորել ավելի քան 10 քաղաքացու:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա։ 

Տեղեկություններ կան այն մասին, որ մոտ 50 հազար մարդ մասնակցել է Թել Ավիվում տեղի ունեցած հանրահավաքին՝ պահանջելով վերադառնալ բանակցություններին՝ պանտանդներին ազատ արձակելու նպատակով։

--00--ԱՀ