Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական համաձայնագրի ստորագրումը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

աա

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական համաձայնագրի ստորագրումը

Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում:

- Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը Օ-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է:

- Միաժամանակ Ադրբեջանը զորաշարժեր է սկսել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում և հայտարարում է, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ:

- Հայաստանի այս պահի ղեկավարը մինչ այդ ասում էր, որ սահմազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն Տավուշում, նաև՝ Երևան-Թբիլիսի ճանապարհի հարող հատվածում: Այսինքն Ադրբեջանին խոստացել է, նոր զիջումներ կատարել:

- Այս պահին հրապարակավ հրաման է տվել, որ հայկական բանակը որևէ դեպքում, ենթադրվում է առանց հրամանի, զենք չի կիրառի:

Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել, սակայն վախենում է նոր տարածքների զիջման վերաբերյալ ևս մեկ անգամ թուղթ ստորագրել, բայց, չի դիմադրի, եթե Ադրբեջանը զորք մտցնի հիշյալ տարածքներում և որպես փաստ դրանք իր տարածքը հայտարարի, ինչպես մինչ այդ պայմանավորված կերպով նման կերպ վարվել են:

Հիմա գանք միակողմանի կերպով այդ 17 կետերի ստորագրմանը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ցանկացած համաձայնագիր առնվազն երկու կողմի ստորագրություն պետք է լինի, հակառակ դեպքում դա կոչվում է դեկլարացիա: Դրանով ցանկանում է ինքն իրեն արդարացնել. «Դե ամեն ինչ արեցի, բա կռիվ եք ուզում»:

Այսպես կոչված գործող վարչապետն, իրավիճակից դուրս գալու համար, իրեն, ինչպես հայտնի ձայնագրության մեջ, գժի տեղ է դրել, իսկ իրականում՝ մեզ:

Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը»:


 

--00—ՍՊ