ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Վրաստանի ազգային հավաքականն ուղևորվում է Երևան, որտեղ վաղը՝ մարտի 20-ին, Ազգերի լիգայի շրջանակում կմրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ:
Նշենք՝ Երևան է ժամանում նաև Վրաստանի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան,որը, սակայն, մարտի 20-ին կայանալիք խաղը բաց է թողնելու:
Վրաստանի հավաքականի առաջատարը երկրորդ դեղին քարտն էր ստացել Չեխիայի հետ կայացած նախորդ խաղում, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Հայստանի հավաքականի հետ դիմակայության առաջին խաղը։
--00—ՅՄ