ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ:
--00--ԱՀ