ՌԴ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական F-16 կործանիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ss


 Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Սումիի մարզի երկնքում ոչնչացրել են ուկրաինական F-16 կործանիչ: Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ կործանիչը ոչնչացվել է S-400 զենիթահրթիռային համալիրի հրթիռով: Ուկրաինայի ԶՈՒ օդաչուն ողջ չի մնացել։ Հաղորդվում է, որ հրթիռի արձակումն իրականացվել է Բելգորոդի մարզի տարածքից: Խոցված F-16-ի մասին հայտնել է նաև ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը։ 

--00—ՍՊ