Իշխանությունը խրախուսում է հարձակումները լրագրողների նկատմամբ, շատ միջադեպեր մնացել են անպատասխան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

645b0630a3dc805d3e0289006716a38a_1718715503

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․  

«ԱԺ-ում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորված այլանդակ պահվածքը ոչ միայն անթույլատրելի էր, այլև   բոլորիս ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երկրի խորհրդարանում տարբեր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ իրականացվող բազմաթիվ այլ միջադեպեր մնացել են անպատասխան:

Ակնհայտորեն իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ, իսկ ՔՊ տարբեր օդիոզ դեմքեր փորձում են արդարացնել շեֆի սպասելիքները:

Չմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է»:

 --00—ՅՄ