ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո իր սոցիալական կայքում և Ստամբուլի քաղաքապետարանի էջում հրապարակում է արվել «Կեղծիք և ճշմարտություն» վերնագրով։
- Հերքվել են այն լուրերը, իբրև թե Իմամօղլուն ապրում է շքեղության մեջ և նրան կալանավորել են ապօրինի շահույթով գնած թանկարժեք վիլլայում։
- Հերքվել է նաև այն լուրը, ըստ որի՝ ապօրինի տենդերներ/ մրցույթներ են արվել և որոշ մարդկանց տրվել են հատուկ աշխատատեղեր ու այդ նախագծերը կամ չեն ավարտվել, կամ կիսատ են մնացել։
- Նշվում է, որ իրականությանը չի համապասխանում նաև ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու վերաբերյալ լուրերը։
- Իրականությանը նաև չի համապաստխանում այն լուրը, իբև թե Իմամօղլուն շանտաժի է ենթարկել գործարարներին։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ