Ի՞նչ է կատարվել «քաղմասում» արցախցու հանդեպ. ՆԳ նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարց ուղղեց․ «Վերջին օրերին արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումը մեծ աղմուկ է հանել։ Վանաձորի ոստիկանները խոշտանգման են ենթարկել Տիգրանին, ստիպել են ցուցմունք գրել, որ իրենց համար ընդունելի կլիներ, մինչև այսօր այդ ոստիկանները շարունակում են իրենց աշխատանքը, որևէ հետևանք չկա։ Ուզում եմ այս առումով Ձեր դիրքորոշումը լսել»։

«Որպես ՆԳ նախարար՝ անմիտ կլիներ մտնել տեղեկատվության հոսքի ու մրցավազքի մեջ և հընթացս հայտարարել այնպիսի փաստեր, որոնք որ պետք է դեռևս ճշգրտվեին և կոնկրետ գնահատականների արժանանային», -նշեց Սարգսյանը։

Մանրամասներ՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ