ԵՄ հատուկ ներկայացուցիչը Պրահայում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

52464_b

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է «X»-ի հրապարակման մեջ։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումների ընթացքում հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանում խաղաղ գործընթացի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։

Գրոնոն Լիպավսկու հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը։ Նա նաև նշել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը։

--00—ՅՄ