Բա ճչում էիր՝ թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», 2018-ին էդպես զավթեցի՞ր իշխանությունը․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Այլևս ո՛չ բարկանում ենք, ո՛չ էլ՝ զարմանում, ո՛չ էլ որևէ ակնկալիք ունենք ՀՀ իշխանություններից։ Այս մասին այսօր ՔԿ-ում Տիգրան Ուլուբաբյանի գործով քննությունից առաջ 24News-ի լրագրողին ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Բայց ես իշխանություններին խորհուրդ եմ տալիս հաճախակի միացնեն ու լսեն 2018-ին իշխանությունը զավթելու բոլոր հայտարարությունները, հետո՝ 2019-ին ոնց էր գոռում ու ճչում ամբողջ աշխարհով մեկ, որ «Արցախը Հայաստան է, և վերջ։ Բա հայտարարում էին, որ ունենալու ենք ճանաչված Արցախ, իսկ պատերազմից հետո՝ նաև դեօկուպացիա։ 

էն ժամանակ պե՞տք էր իշխանությունը զավթել, ասում էին՝ Արցախը Հայաստան է, հիմա պետք է կատարեն Ադրբեջանի պահանջները, որպեսզի իրենց իշխանությունը երկարաձգեն, ասում են՝ մենք կողմ չենք, քավ լինի, կողմ չե՞ն, թող մեզ չխանգարեն, որովհետև վերջերս ինչ տեղի ունեցավ Շվեյցարիայի խորհրդարանում, բոլորը հասկանում են՝ աննախադեպ երևույթ է։ 

Սա ՀՀ իշխանության պարտությունն է, վերջին օրերի իրադարձությունների ֆոնի վրա ակնհայտ երևում է՝ Հայաստանը որևէ հարթակում որպես սուբյեկտ չի դիտարկվում, ՀՀ իշխանությունն ուղղակի չկա, անիշխանություն է, Հայաստանի ճակատագաիրն այլ երկրներ են որոշում, իսկ շատ ակտիվ՝ որոշում են՝ Թուրքիան և Ադրբեջանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ՅՄ