Գազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Վերջին 24 ժամում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընթացիկ տարվա  մարտի 18-ից զոհվածների և վիրավորների թիվը հասել է համապատասխանաբար՝ 673-ի և 1233-ի:

Ընդհանուր առմամբ, ըստ տեղեկագրի, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 50 հազար 21 պաղեստինցի, իսկ վիրավորների թիվը կազմում է 113 հազար 274:

--00—ՅՄ