ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հարավային հատվածի վրա հարձակման ժամանակ սպանել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ալ-Բարդավիլը սպանվել է Խան Յունիս քաղաքի արվարձաններում իսրայելական հարվածի արդյունքում։
--00—ՅՄ