ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:
Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավարևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի՝ 35-74 սմ տրամագծով 34 ծառի կոճղերի ապօրինի հատում։
Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
--00—ՅՄ