ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետևանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Նա ասել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը սպառազինությունների մրցավազքի մեջ կներքաշի ամբողջ Մերձավոր Արևելքը, ինչը բացարձակապես անընդունելի է ԱՄՆ ազգային անվտանգության համար:

--00—ՅՄ