ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ալիևի հետ ստորագրել ոչ թե պայմանագիր, այլ համաձայնագիր, որը որևիցե իրավական հետևանքներ չի ունենալու։ Դրանից հետո նա գալու 2026 թ-ի ընտրություններին ու ասելու, թե եթե ուզում եք հարատև խաղաղություն, ուրեմն և ինձ ձայն տվեք, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի, Ալիևը չի ստորագրի պայմանագիր, քանի որ վստահ չի, որ Փաշինյանը առաջիկայում կշարունակի ղեկավարել Հայաստանը։
Քաղաքական գործչի կարծիքով, Փաշինյանը՝ լինելով պարտված, հոգեբանորեն ճնշված, չի կարող խաղաղություն բերել Հայաստանին, իսկ ընդդիմությունը պետք է տա ապագայի նկատմամբ լուծումներ։ Նա նաև հավելել է, որ այս պահին չունի իր քաղաքական ուժով փողոցային ակցիաներ սկսելու որոշում, սակայն չի բացառում որևիցե զարգացում։
«Չբացառելով փողոցային ակցիաները՝ պետք է պատրաստ լինենք գնալու նաև ընտրությունների», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՍՊ