ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ԱՄՆ-ն ներկայումս աշխատում է Ուկրաինայի հակամարտության շուրջ հրադադարի հասնելու ուղղությամբ և նախկինում երբեք ավելի մոտ չի եղել հաջողությանը, հայտարարել են Պետդեպարտամենտից։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը նշել է․
«Մենք աշխատում ենք հրադադարի ուղղությամբ։ Ես ոչինչ չունեմ ասելու, թե ինչ է լինելու հրադադարից հետո... և մենք մոտ ենք դրան։ Ահա թե ինչն է ապշեցնում. մենք երբեք այսքան մոտ չենք եղել հրադադարին», - ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
--00—ՍՊ