ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Այսօր ընդունել եմ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ողջունելով նախարարի այցը Հայաստան ընգծել եմ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահարվերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
Երկուստեք վերահաստատել ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը»:
--00—ՅՄ