ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Թեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի պաշտոնական պատասխանը պարոն Թրամփի նամակին ուղարկվել է»,- ասել է նախարարը IRNA-ին։
Արաղչիի խոսքով՝ պատասխանում ամբողջությամբ ուրվագծվում են Իրանի տեսակետները ներկա իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում տեղ գտած կետերի վերաբերյալ։
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ նշելով, որ նախապատվություն է տալիս Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքին: Այնուհետ ամերիկացի նախագահը նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին։
--00—ՅՄ