ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Գյումրիի բանավեճը վերջին «գերեզմանաքարը» դրեց ՔՊ-ական թեկնածուի վրա: Այս մասին այսօր ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի առջև լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Երեկ Գյումրիում կայացած բանավեճը վերջին «քաղաքական գերեզմանաքարը» դրեց իշխանության թեկնածուի վրա։ Այն հարցադրումները, որոնք հնչեցնում էր ՔՊ-ական թեկնածուն, հաջողության հասնելու տեսանկյունից նրան ոչինչ չբերեցին, այլ բերեցին քաղաքական պատասխանատվություն վերջին 7 տարիների՝ իշխանության գործած մեղքերն իրենով անելու առումով։ Մեծ հաշվով, դա ավելին, քան «քաղաքական ինքնասպանություն» որակել, պարզապես չեմ կարող», - իր խոսքում նշեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՊ