Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այդ մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։


--00--ԱՀ