ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումներից բխող հարցերը և հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Բայրամովը դժգոհել է Հայաստանից՝ կրկին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով երկրի հասցեին, այսպես կոչված, «ռազմական սադրանքների» պատճառով, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի, «հարված են հասցրել» Բաքվի «խաղաղ ջանքերին»։
--00—ԼՀ