Հրազդան գետից հեռացվել է 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

կկ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ:

Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։

Այն պետք է դառնա առօրյա վարքագծի մաս։

Երևանի քաղաքապետարան


 

--00--ՍՊ