Հայ ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության. Մամիկոն Ասլանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

.
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է.
 
«Սիրելի գյումրեցիներ,անձամբ իմ և "Մամիկոն Ասլանյան" դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ`համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ։
 
Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։
 
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
 
Հայ ժողովուրդի միասնական կամքին բռնանալու ու ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության ,ցասման ու տրամաբանական ավարտի,ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։Համբերություն ու հաղթանակ բոլորիս։
 
Աստված օգնական մեր ժողովրդին»
 
--00--ԱՀ