ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից բերման էր ենթարկվել, որի ընթացքում բռնագրավվել էին նաև վերջինիս մեքենաները: