ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
«Երևան ՖԱ»-ն պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով,որ չի կարող շարունակել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում մասնակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքեէջից։ Պատճառը ֆինանսական և տեխնիկական խնդիրներն են։ Այսպիսով, ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանի երկրորդ հատվածում պայքարը կշարունակեն 9 թիմեր։